воскресенье, 5 февраля 2017 г.

Պայքար ինքդ քեզ հետ

Ինչպե՞ս կարող են մի աշխարհում գոյություն ունենալ երկու միանման մարդիկ։
Նրանք կարող են արտաքինով տարբեր լինել, բայց բնավորությամբ նույնը՝ ունենալ նույն ճաշակը ուտելիքի, երաժշտության, հագուստի, գրքերի բնագավառներում, ունենալ նույն մտքերը և մտածելակերպը, վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ և այլն։ Ենթադրենք նման մարդիկ գոյություն ունեն և շատ պատահաբար հանդիպում են իրար, ի՞նչ կլինի հետո։
Սկզբում նրանք սկսում են գտնել  նմանություններ, և ժամանակի ընթացքում դրանք ավելի են շատանում, մարդիկ մոտիկանում են իրար և երբ նրանք կատարյալ են ճանաչում միմյանց, թերություններով հանդերձ, էլ չեն կարողանում հանդուրժել։ Դիմացի մարդու մեջ նրանք տեսում են այն թերությունները, որոնք ունեն հենց իրենք։  Ի վերջո ատում են իրար և դառնում կատարյալ թշնամիներ։ Ուժեղ բնավորության տեր մարդիկ պայքարում են իրար դեմ մինչև մեկը չհանձնվի, իսկ ավելի թույլ մարդիկ ուղղակի հեռանում են իրարից։
Եթե դուք հանդիպեք ձեզ նման մարդուն, խրհուրդ ենք տալիս մտածել, թե արդյոք այնքան ուժեղ եք, որպեսզի պայքարեք ինքներդ ձեր դեմ։

Комментариев нет:

Отправить комментарий