воскресенье, 5 февраля 2017 г.

Իմ այգու լուսավոր ուրվականը

Այնքան տխուր էր, սառը։ Քաղաքի այգիներից մեկում ես նստած էի միայնակ նստարանին։ Արդեն վաղուց չէի եկել այստեղ։
Երբ մոլորվում եմ սեփական մտքերի մեջ, միշտ այստեղ եմ գալիս։ Եվ հիմա էլի նստած եմ, էլի սառում եմ ցրտից և հոգու դատարկությունից։ Հանկարծ թանձր մառախուղի երևից երևաց ստվեր։ Այդ դու էիր։ Էլ ցուրտ չէր։ Երբ այգու մարդիկ անցնում էին իմ կողքով՝ անգամ իմ կողմ չնայելով, ես ինձ ուրվական էի զգում՝ այգու միայնակ ու տխուր ուրվականը։ Եվ երբ եկար, այդ զգացողությունը կորավ։ Ուզում էի ասել, որ շնորհակալ եմ իմ գոյությունը նկատելու համար, բայց չասեցի։ Որոշեցի գաղտնի պահել։ Հոգիս տաքացավ քո ներկայությունից։ Այդ այգին, իմ այգին նույն պահին կորրեց իր հիմնական իմաստը։ Այն այսուհետ տխրության այգին չէր իմ համար։ Ամեն անգամ գալիս էի և իմ նստարանը էլ դատարկ չէր։ Ուրախացա, այնքան ուրախացա։ դու, հենց դու լցրեցիր իմ հոգու դատարկությունը, տարար հեռու երազանքների մոտ, սիրեցիր իմ տխրությունը։ Եվ դա դու էիր՝ իմ այգու լուսավոր ուրվականը։ Շնորհակալ եմ, որ նկատեցիր իմ գոյությունը։ 

Комментариев нет:

Отправить комментарий