вторник, 14 февраля 2017 г.

Հայացք Տերյանին


Տերյանի բանաստեղծությունները այն եզակի բանաստեղծություններից են, որոնք մինչև այսօր շատ սիրված են և որոնք երբեք չեն կորցրել իրենց իմաստն ու գեղեցկությունը:

Տերյանի բանաստեղծությունների մեծամասնությունում արտահայտվում է տխրություն ու թախիծ, բայց միաժամանակ նաև մեծ սեր: Նրա բանաստեծությունները սիրուն են ու կարդալիս տպավորում են յուրաքանչյուր մարդու:

Տերյանի բանաստեղծությունները կարդալիս մարդը կարողանում է պատկերացնել յուրաքանչյուր գրված տող, որը իմ կարծիքով նրա բանաստեղծությունների հատկություններից մեկն է:

Կարդացի Տերյանից երկու շարք՝ «Երկիր Նաիրի» և «Մթնշաղի անուրջներ»:

«Մթնշաղի անուրջներ» շարքից ինձ դուր եկավ մի քանի բանաստեղծություններ, որոնցից մեկն է «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը գրված է շատ պարզ, որը իմ կարծիքով նրան սիրունություն և նրբություն է տալիս:

«Երկիր Նաիրի» շարքից ինձ դուր եկավ «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունում Տերյանը արտահայտում է մտահոգություն և տխրություն հայրենիքի հանդեպ:

Երկու շարքերի յուրաքանչյուր բանաստեղծություն ունի իր յուրահատկությունը ու սիրունությունը: Այս շարքերի բանաստեղծությունները արտահայտում են տխրություն ու թախիծ և միաժամանակ մեծ սեր, սակայն տարբեր բաների հանդեպ: «Մթնշաղի անուրջներ» շարքում Տերյանը արտահայտում էր իր սերը կնոջ հանդեպ, և յուրաքանչյուր ընթերցող կարող է տարբեր ձև ընկալել այդ սերը, միչդեռ «Երկիր Նաիրի» շարքում Տերյանը արտահայտում է իր սերը հայրենիքի և երկրի հանդեպ և կարծում եմ, որ բոլոր հայերը այս սերը և տխրությունը ընկալում են նույն ձև

Комментариев нет:

Отправить комментарий