суббота, 18 февраля 2017 г.

Թող ես լռեմ...


Մենք, ի վերջո, վերադառնում ենք նույն գրքին, նույն բանաստեղծությանը, նույն տողին: Վերադառնում ենք դժգոհ, բայց սիրելով, չուզելով, բայց կարոտով:
Դառնում ենք պատահական մի ընթերցող, ճակատագրական մի քննադատ:
Տարօրինակ է` ինչպես են բանաստեղծում...
Այնքան են խոսում անկարևորի մասին, մինչև մոռանում են կարևորը: Ամենակարևորի մասին երբեք չի խոսվում ու չի էլ խոսվելու: Անկարևորի մասին հեշտ է խոսելը, կարևորի մասին լռելն է դժվար:
Կարևոր բաները մեր անկարևոր սրտի ամենակարևոր անկյունում հնացած ցանկությունն է՝ բանաստեղծելու ցանկությունը:
Ուրիշները բանաստեղծում են, բայց ես դեռ չեմ հասկանում իմ անկարևոր սրտի կարևոր ցանկությունը:
Առաջին անգամ դարձա ինձ համար անծանոթ հեղինակի ընթերցող: Առաջին անգամ կարդացի Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունները, բայց չհասկացա նրան, նրա բանաստեղծությունները: Բանաստեղծում է անկարևորի մասին, որովհետև հեշտ է, բայց չի խոսում իմ ուզած կարևորի մասին, որի մասին լռելն է նույնիսկ դժվար:
Կարդալով բանաստեղծությունները` ոչինչ չզգացի, որովհետև ես չկարդացի որպես բանաստեղծություն, այլ կարդացի որպես թարգամանություն: Նրան չհասկացա, որովհետև ինձ չտվեց բանաստեղծություն կարդալու այդ կարևոր հնարավորությունը:
Պատահական մի ընթերցող, ում աչքերում չզգացվեց ոչինչ...
Չզգացի, հետևաբար, չհասկացա նրան:
Թող ես լռեմ...
Լռեմ ամենակարևորի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий