суббота, 4 февраля 2017 г.

Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ

Առաջին անգամն էր, որ նստած էինք դեմ դիմաց:
Լռությունը իր լուռ երգն էր երգում: Միասին էինք նստած, բայց ես մենախոսում էի՝ կարծես թատրոնում էի, միայնակ բեմի վրա` գլխավոր հերոսուհի… Խուլ էիր կամ էլ կույր: Քեզ չէի հասկանում, տեսնե՞ս դու քեզ հասկանու՞մ էիր:
Դու լուռ գալիս էիր, հետո չքանում ու ես մնում էի կանգնած՝ դոփում էի նույն տեղում: Հանդիսատեսը հեռանում էր դահլիճից, բայց դու մնում էիր, թեպետ չէի զգում ներկայությունդ: Ոչինչ էլ չկար, չկայիր դու: Քո հետ ինձ զգում էի Սառուցյալ օվկյանոսի ափերին միայնակ նստած, բայց մոռանում էի, որ թատրոնի առջևի շարքերում նստում են հարազատ դարձած անծանոթները: 
Ամենուրեք դու ես, շրջում ես թատրոնիս ներսում, շրջում ես բոլոր շարքերով, ամեն անգամ մի տեղ նստելով, կարծես տեղդ չես գտնում` դարձել ես դերը ձախողած մի դերասան: Ամեն գալուդ ուրախ եմ, թեպետ միշտ գալիս ես շատ ուշ: Ներկայացումս ավարտված է լինում, իսկ ես պարտավոր չեմ քեզ համար բեմ բարձրանալ: Անպարտաճանաչ մի դերասան ես, որ միշտ ուշացած է գալիս: Բայց արդեն գիտեմ` դու այլևս իմ հանդիսատեսը չես, եթե անգամ դիմակ հագած գաս, ես քեզ չտեսնելու կտամ՝ չէ՞ որ արդեն բեմի վարպետ եմ դարձել: 
Նա եկավ կրկին, բայց ներս չմտավ՝ դիմակն էր մոռացել: Սրանից հետո այլևս չեկավ, բայց անունը հետևիցս էր ընկել: Որոշ ժամանակ անց թատրոնումս այլևս նստելու տեղ չկար՝ դռները փակվել էին, իսկ ես բեմին նստած խոսում էի...: Ես դարձա մի դերասան` թատրոնի պատերի ներսում փակված, բայց դու չեկար, ես միայնակ մնացի, բայց ուրախ եմ, ժպտում եմ… 
Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ գալիս են իմ ներկայացմանը, ուղղակի դռներն են փակ լինում...
Նկարի աղբյուրը՝ weheartit.com

Комментариев нет:

Отправить комментарий