четверг, 9 марта 2017 г.

Տիգրան Հայրապետյան Հասարակությունը և Պատերազմը (վերլուծություն )

Այս հոդվածից ես ստացա իմ մեջ ծագած ամենաանսովոր հարցերի պատասխանը:
Ես հասկացա որ հասարակությանը գործունեությունը բեկվում է այն արժեքներից որոնցը իր հավանությունն է տալիս հասարակության մեծամասնությունը: և հասկացա որ մեծամասնությունը հավանում են այն արժեքները որոնցում տեսնում են իրենց կյանքի փրկության ուղին:
Հասարակությունը դա միառժամանակ շատ պինդ և խոցելի մասնիկ է: Այսպես ասած հասարակությունը պետք է լինի դաստիրակված: Վարժեցված: Այսինքն հասարակությունը պետք է կարողանա գործել միասին: Եթե հասարակության մեջ կա գործող արժեքների համակարգ հասարակությունը կարող է լինել շատ ամուր և կազմակերպված: և այդ կազմակերպվածությունը կարող է ունենալ իր պտուղները:«Կամազրկությունը  նույնպես վարձ է՝ անորոշության հատուցում»: Այսինքն երբ որ հասարակությունը անորոշության մեջ է նա ակամայից դառնում է կամազրկված: Իսկ կամազրկված մասային հեշտ է կառավարել: Որքան հասարակությունը լինի կոնկրետ այնքան ավելի լավ կլինի հասարակության համար: Երբ որ հասարակությունը սկսում է քննարկել և չհնազանդվել նա դադարում է լինել ուղակի մասա որի անդամներից յուրաքանչյուրը լսում է միայն իր կիսատ մտքերի արձագանքը: Հասարակությունը դառնում է ուժ, ուժ որին հարգում են, ուժը որը գտնում է ամենալավը: «Հետխորհրդային մարդուն այսօր դժվար է ապրել կորսված ուղենիշների իր հասարակություններում: «Չարիքի կայսրություն» արժեքների փլուզված համակարգը մերկացրեց նրա հոգու դատարկությունը՝ մարդուն մղելով որոնել կորուսյալը հեռավոր ափերում, իսկ որ ավելի վատ է՝ հարևանների մոտ:» Իմ կարծիքով հետխորհրդային մարդու համար դժվար է քանի որ, նա ապրում էր կամազրկված հասարակությունում և երբ որ փլվեցին այն արժեքները որոնք ընտրված չէին հասարակության կողմից և հասարակության համար, միանգամից կորավ ինքնավստահությունը, միանգամեց զգացվեց հասարակության անպաշտպանությունը, անպատրաստությունը և անկազմակերպվածությունը: Այսպիսով հասարուկությունը դարձավ խոցելի և անպաշտպան: և այս դեպքում աշխատեց ֆիզիկան, ուժեղ մարմմինները սկսեցին ձգել թույլ մարմիններին այսինքն անկատար հասարակության մասնիկները իրենց ապաստան գտան ավելի կատարյալ ամբոխի մեջ: Այսինքն հարևանների մոտ:«Պատերազմն անմիջապես ափեափ լցնում է հասարակության կյանքը՝ և գլխավորապես այն պատճառով, որ փրկության առաքինի գաղափարը պատերազմող հասարակության մեջ վերածվում է ֆիզիկական գոյատեվման գաղափարի»: Այսինքն կամազրկված հասարակությանը կառավարում են այն արժեքներով որոնց մեջ հասարակության մեծամասնությունը տսնում է կյանքի փրկության ծրագիր: Բայց եթե հասարակությունը ապրի վարդագույն և անհոգ կյանքում ում կհետաքրքրի կյանքի փրկության ծրագիրը, մարդիկ կսկսեն մտածել ավելի քմահաճ և ավելի խայտաբղետ և քիչ քիչ կդառնան անկառավարելի: Այսպիսով որպեսի անկառավարելիության խդնիրը չծագի պարբերաբար ստեղծվում են այնպիսզի իրավիճակներ որտեղ անկազմակերպված հասարակությունը կկառավարվի կյանքի փրկության ծրագիր գաղափարի անհրաժեշտության ազդեցության տակ: Այստեղից հետևություն պատերազմները հասարակությանը կառավարելու համար են: Պատերազմի ազդեցության տակ հասարակությունը կկառավարվի թեկուզ ամենաչնչին գաղափարին եթե այդ գաղափարի մեջ լինի փրկության գաղափարը, լինի դա հանձնվել, պայքարել լինի դա աջ կամ ձախ: Էական չի էական է միայն փրկության գաղափարը: Պատերազմի վախը, անինքնուրույնությունը որը գերակշռում է հասարակության մեջ կուրացնում է հասարակությունը և թույլ չի տալիս ընկլալե պատերազմը այնպիսին ինպիսին նա կա: Քանի որ պատերազը ուղակի թշնամու ու սեփական ուղիների հատումը չէ: ԻՐականում ամենինչ այքան ակընհայտ է լինում բայց անպատրաստ հասարակությունը ուղակի կտեսնի այն ինչ իրեն ձեռնտու է: Անգամ եթե զենքը ռազմական խորհուրդները երկու պատերազմող կողմերնել ստանում են նույն հովանավորից: Ու ընդհանրապես եղանակը չի փոխում իրականությունը այլ փոխում է իրականության ընկալումը: և երբ հասարակաությունը իր անպատրաստվածության պատաճռով պրկության գաղափարը ունեցողի նվագի տակ պարելուց հետո իրավասու չի լինի երկմտելու որ «շքերթի» առաջնորդները նրանք չեն, որվքեր արյուն են հեղել: Այսինքն եթե գաղափարը շրջանակի մեջ դրեց հաասրակության այդ շրջանակից հասարակություն դուրս գալ այլևս չի ակրող: Ստիպված է հարմարվել այդ նեղվածության մինչև նոր պատրեազմ:«Պատերազմից դեռ ոչ ոք չի խուսափել, բայց պատվով է դուրս եկել միայն նա, ով հասկացել է պատերազմի էությունը և հավերժալան արժեքները չի նենգափոխել կռվողի բարոյականության հետ»: և այսպիսով իմի բերեմ այն ինչ կվերցնեմ այս հոդվածից իմ հոգևոր աշխարահայացը  ավելի լայնացնելու համար: Հասարակությունը գ;խավորագույն մասինկն է կայունության: և մեկ անգամ թերանալով հասարակության սերունդները ստիպված են լինելու փրկություն գաղափարի իրական և անիրական տերերի նվագի տակ պարել: և իվիճակի չլինել ընտրելու և բողոքելու քանի որ իվիճակի չլինել ընտրել և բողոոքել դա հասարակության ընտրությունն է որը կայացվել է խիստ խուճապի և անկազմակերպվածության պայմաններում: և որպեսզի կարողանալ պատվով դուրս գալ պատերազմից պետք է կարողանալ տեսնել խամաճիկին և խամաճիկին պարեցնողին: Այլապես ստիխված ենք լինելու ապրել հասարակությունը որը իվիճակի չէ ընտրել իր լավը և վատը: և ստիպված է լինելու հարմարվել շրաջանակի որը պարբերաբար նեղանում է ու նեղանում…

Комментариев нет:

Отправить комментарий