суббота, 18 марта 2017 г.

Եթե ուզում ես տեսնել

 
 Հենց աչքերդ փակես, այդ ժամանակ կսկսես տեսնել:
Տեսնելու ես ամեն բան, ամենքին, իսկականն ու անիսկականը: Օրհնելու կամ անիծելու են քեզ, ամենքից տեղյակ ես լինելու: Ո՞վ,  ե՞րբ, ինչպե՞ս, ինչի՞ համար: Ինքդ քո պատիժն ես դառնալու: Սիրելու ես ու ատելու ես քեզ, որովհետև ինչ-որ անում ես` հոգով ես անում: Քեզ դատելու են, որովհետև արդարների ցուցակում առաջինը քո անունն է գրված լինելու:  Մի մոռացիր, որ միայն թուլությունն է, որ կարող է քեզ պինդ պահել: Իսկ դու ճանապարհիդ փուշ ես լցնում, անցնում վրայով, հետո շրջվում ես ու բողոքում: Բոլորը հավատացել են քո իդեալականությանը ու քո անկատարությանը, դու` նույնպես: Արդար լինելուց` մի մոռացիր նաև ինքդ քո մասին: Արդար եղիր նաև ինքդ քեզ հետ, որ չդժգոհես ու դժգոհելու առիթ չդառնաս:

Комментариев нет:

Отправить комментарий