среда, 24 мая 2017 г.

Ես էի խելագար, թե դուք էիք ուրիշ

Ինչու էին նրանք միայն վատը նկատում ու հաճախ թերագնահատում ինձ: Երբեք «ապրես» չէին ասում, միայն ստիպում էին թրջել աչքերս, իսկ հետո կուլ տալ արցունքներս:

Սրտիս մենակության մեջ հավաքվում էր միայն բացասականը, բայց և ամենից շատ ուզում էի, որ հենց դա դուրս պրծներ: Իսկ դրականը թռչում էր հեռու:
Ինձ համար բարդ էր նրանց հասկանալը կամ էլ ես ուղղակի ուրիշ՝ լավ աչքերով էի նայում: Իսկ նրանք նկատում էին ինձ միայն, երբ կանգնում էի, ասես պարտավոր էի միշտ քայլել: Բայց, երբ  հերթը հասավ թռչելուն, ես հասկացա, որ չեմ կարող: Թևերս ամրացված էին հավերժական շղթայով: Եվ ես պարտավոր էի քայլել՝ նրանց էլ տանելով ինձ հետ: Ու շարունակ երազում էի վաղուց չված դրականի մասին, երբ մարդիկ մի փոքր վախենում էին ամեն ինչից՝ խոսելուց, վիրավորելուց, կորցնելուց...
Իսկ հիմա բոլորը դարձել են «անվախ», բայց աղմկոտ ամբոխից հեռու չեն գնում: Իսկ հիմա պարզապես կենդանի են, բայց չեն զգում ոչինչ, չորացել ու դարձել են քարսիրտ:
Իսկ ես կրկին շարունակում եմ զգալ ոչ միայն իմ, այլև նրանց փոխարեն:
Գուցե ինձ միայն մեկ զգայուն խելագարն է պակասում...

Комментариев нет:

Отправить комментарий