пятница, 16 июня 2017 г.

Քեզ ցավոտ է` դու կհասկանաս

Առաջինն անլուրջ է, պատահական: Գուցե գեղեցիկ, հետաքրքիր, բայց շատ թեթև է։ Իսկ այդ թեթևությունն ինչպես հեշտ գալիս` այդպես հեշտ էլ հեռանում է։
Քամին, որ բոլորին թվում է տհաճ, փոշին դեմ տալով մեր աչքերին՝ փակում է դրանք, խաղում մազերիդ հետ ու հեռանում։ Իսկ դու առանց հասկանալու` վայրկենական ուղղում ես դրանք։ Հետո կցանկանաս ետ բերել այդ սանրվածքը, ու քամին այլևս ետ չի գա` նոր վարսեր գտած կլինի արդեն։
Բայց սարսափելին վերջինն է՝ գիտակցվածը, ընտրվածը: Գուցե հոգուդ խորքում դու գիտես, որ դա վերջը չէ, այլ մի նոր բանի սկիզբ, բայց դու վախենում ես: Չես էլ ուզում պատկերացնել քեզ առանց նրա: Պտտահողմը պտտում է քեզ հոլի պես այնքան, մինչև սիրտդ խառնի, մինչև քաշի իր մեջ քո ամբողջ պարունակությունը, ու դու ուժասպառ լինես։ Բայց նա մտադրված չէ քեզ բաց թողնել։ Պարզապես երբեմն ամեն ինչ դադարում է։ Երևի ձանձրանում է, հոգնում: Բայց նա վերադառնում է, չէ՞ որ վերջինն ամենալավն է, ամենահարազատը: 
Քեզ ցավոտ է, բայց դու կհասկանաս․․․

Комментариев нет:

Отправить комментарий