среда, 14 июня 2017 г.

Կոտրիր, քանի դեռ չի մարել

Աչքեր, անգամ նրանք ճիշտը չեն պատմի։

Նա նայում է աչքերիդ մեջ ու կարծես թափանցելով խորքերը՝ կախարդում քեզ։ Իսկ դու չես էլ նկատում, որ բոլորը սուտ են։ Սուտ է միշտն ու երբեքը, սուտ են բոլոր խոստումները, անգամ լացն է սուտ դարձել։ Իսկ ի՞նչն է ճիշտ։ Մի՞թե այլևս ոչինչ չկա, ինչին կարելի է հավատալ։ Չէ՞ որ մարդկանց համար այնքան կարևոր է այդ հավատը։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հավատալ ինքն իր մոգոնածին՝ հուսալով, որ դա է լավն ու ճիշտը։ Բայց չէ՞ որ դա նույնպես սուտ է։ Իրականում նրանք այնքան միայնակ են։ Եվ պարզապես ուզում են զգալ, ոչ թե լսել կամ տեսնել, այլ զգալ այդ հավատը։
Նրանք ունեն շփման կարիք։ Շփում, որ կստիպի անկեղծ ծիծաղել, զգալ, որ դու իրոք պետք ես ինչ-որ մեկին։ Իսկ այդ շփումը մարդկանց մեջ է, որոնց դու անտեսում ես` տեսնելով ամեն օր։ Իսկ ո՞վ է ասել, որ նրանք վատն են։ Դա մի պատ է, որ շարվել է ձեր միջև, քանի որ երկուսդ էլ վախենում եք։ Բայց պետք է փորձել։ Այո, թող ոչ մեկին դա դուր չգա, թող բոլորը մտածեն, որ դու աննորմալ ես։ Բայց դու կոտրիր այդ գրողի տարած պատերը, քանի դեռ հավատը քո սրտում էլ չի մարել։

Комментариев нет:

Отправить комментарий