понедельник, 10 июля 2017 г.

Սպիտակ թուղթ կամ սև կետ

Ինչու՞ են սպիտակը տեսնելիս սևով փակում, բայց մթության մեջ լույս չեն վառում։
Ինչու՞ այլևս ծաղիկներ չեն աճում ներսում, այնտեղ, որտեղ առաջ թռչկոտում էին թիթեռնիկները։ Ինչու՞ է ամեն բան դարձել շոշափելի, նկարագրելի։ Իսկ որտե՞ղ է այն, ինչն աչքերով չես տեսնի երբեք։ Այնքան շուտ ենք մեծանում, որ չենք էլ հասցնում թարթել` թիթեռներն արդեն սատկած են լինում։

Դու մեծահասակ ես։ Դու պետք է սովորես, աշխատես, ընտանիք ստեղծես և կարծես թե վերջ։ Մեծամասնության երևակայության մեջ միայն այդքանն է կարողացել տեղ գտնել և լրացնել քո կյանքի գրաֆիկը, որը մինչ քո ծնվելն արդեն վաղուց գրված է քեզ համար (քո դեմ)։ Ւսկ եթե դու հանկարծ չցանկանաս ապրել ուրիշների համար։ Չնայես մի պահ շուրջդ, այլ նայես ներս։ Իսկ ի՞նչ ես ուզում դու։ Մեծանալ դու կհասցնես, բայց մի՞թե կկարողանաս ջրել այգին, որտեղ ապրում է քո երևակայությունը, որը կտա քեզ զգացմունքներ՝ լինել գետնից բարձր։ Ինչքան դու չես լսում քո սրտին, այնքան ավելի արագ է նեղանում այգի տանող ճանապարհը, ու շուտով այն լրիվ կփակվի։ Շնորհավորում եմ` դու դարձար իսկական, լուրջ մեծահասակ․․․
Դա հենց այն է, ինչին դու այդքան ձգտում էիրայնպե՞ս չէ։ Արևը մեկն էիսկ ամպերն այնքան շատ, որ վաղ թե ուշ նրանց հաջողվում է խամրեցնել քեզդարձնել նրանց նման։

Комментариев нет:

Отправить комментарий