вторник, 19 сентября 2017 г.

Կարևոր փորձ

Իմ հինգերորդ ճամփորդությունը Սևանի «ժայռ» ճամբար անցավ ոչ պակաս ուրախ ու հետաքրքիր, քան մնացած անգամները։
Ես սար բարձրացա, պարեցի, լողացի, կրկին տեսա աստղազարդ երկինքը, զգացի ինձ լիարժեք մարդ իմ հասակակիցների շրջապատում։
Կոնկրետ դեպք կամ իրավիճակ չեմ կարող նկարագրել, բայց ընդհանուր դրական էներգիան, որ ես ստացա այնտեղ, կարող է ապահովել իմ բարձր տրամադրությունը դպրոցական առօրյայում։
Այդպիսի վայրերում մենք սովորում ենք ապրել և ձեռք բերել շատ կարևոր փորձ, միասին դժվար պահեր ենք ունենում և իրար ավելի լավ ճանաչում։
Ես կարևորում եմ ճամփորդությունները, հենց դրա համար էլ ամեն անգամ սիրով եմ միանում իմ ընկերներին: 

Комментариев нет:

Отправить комментарий