среда, 27 сентября 2017 г.

Իր երգերի մեջ խոսում է բնությունը, որովհետև նախ բնությունը խոսեց իր մեջ

«Թափառական երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Ո՞վ կմտածեր, որ այդ թափառականը տարիներ անց պետք է կոչվեր Կոմիտաս վարդապետ։

Սողոմոնի և՛ հայրը՝ Գևորգը, և՛ մայրը՝ Թագուհին,  օժտված էին գեղեցիկ ձայնով։ Սակայն մեկ տարին չլրացած՝ տղայի մայրը մահանում է, և տասնմեկ տարեկան հասակում իովին որբացած՝ նա վերադառնում է հայրենիք։
Գևորգ վարդապետը պետք է մեկներ Էջմիածին և իր հետ տաներ ձայնեղ մի որբ տղայի՝ հոգևոր ճեմարանում ուսանելու։ Հետաքրքիրն այն է, որ վիճակահանությամբ ընտրվում է Սողոմոնը։ Եվ այսօր դժվար է պատկերացնել հայ երաժշտության հետագա ուղին, եթե չընտրվեր հենց նա։
Թուրքիայում արգելված էր հայերեն խոսել, տղան մայրենի լեզվով միայն երգել գիտեր և շարականը, որ հնչում է նրա շուրթերից՝ ցնցում է կաթողիկոսին։ Սողոմոնին անմիջապես ընդունում են ճեմարան։ Շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարելով բոլոր փորձությունները՝ նա կատարելապես տիրապետում է հայոց լեզվին։
Ավարտելով ճեմարանը ձեռնադրվում է,որպես կուսակրոն քահանա՝ ստանալով հռչակավոր շարականագիր Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Այնուհետև սկսում է երաժշտություն դասավանդել ճեմարանում։ Մանկավարժությանը զուգընթաց նա ստեղծում է երգչախումբ, ժողովդրական գործիքների նվագախումբ, մշակում ժողովդրական երգեր։ Երկու տարի անց Կոմիտասին վարդապետի աստիճան է շնորհվում։
Նա Էջմիածնի ճեմարանում արմատապես փոխում է ուսուցանելու ծրագիրը։ Եվ ստեղծելով ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով երգչախմբի կատարողական մակարդակը, Կոմիտասը համերգներ է տալիս տարբեր քաղաքներում։
Կոմիտասը հիացնում է ժամանակի հռչակավոր երաժիշտներին։ Փարիզյան համերգից հետո Կլոդ Դե Բյուսին  ծնկի գալով՝  համբուրում է նրա ձեռքը։
Նա շրջում էր Հայաստանի տարբեր բնակավայրերով, գրի առնում հազարավոր ժողովրդական մեղեդիներ, միաժամանակ զետելով դրանք և բացահայտելով հայ երգի նուրբ ազնվական էությունը։ Նա աշխատում էր նաև հայկական խազերի վերծանման վրա։ Կոմիտասն է սկզբնավորվում հայ երաժշտության պատմության նոր դարաշրջանը։ Սկսում է գրել «Անուշ» օպերան, մտադիր էր նաև ստեղծել երաժշտական էպոս՝ «Սասնա ծռեր»։ Իսկ հոգևոր երաժշտության բնագավառում նրա գլուխգործոցը «Սուրբ պատարագ»-ն է։
Պոլսում նա հիմնում է «Գուսան» երգչախումբը, որը կազմված էր 300 անդամից։

1915 թվականին շուրջ 600 ձերբակալված հայ մտավորականների մեջ էր նաև Կոմիտասը։ Հետագայում նա վերադառնում է Պոլիս, առանձնանում արտաքին աշխարհից, ներփակվում ծանր խոհերի մեջ, քանի որ ականատես է եղել սեփական ժողովրդի բնաջնջմանը։ Բանտարկվելով Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում՝ նա այլևս դուրս չի գալիս այնտեղից։ Շուրջ 20 տարվա տառապանքներից հետո՝ մահանում է: 
Հայ ժողովուրդը Կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր ոգին։ Նա սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, իսկ հայ ժողովուրդը՝ նրանով, ինչպես՝ այսօր, այնպես էլ հավիտյան...

Комментариев нет:

Отправить комментарий