воскресенье, 17 сентября 2017 г.

Վախը ստիպում է ապրել

Վախն այնքան միամիտ ու մանկական զգացում է։ Անգամ ծիծաղելի, բայց դա հետո․․․
Քանի դեռ այստեղ դու տատանվում ես անել-չանելու, հա-ի և չէ-ի արանքում, այն միշտ էլ ատելի մի բան է թվալու քեզ։ Բայց իրականում հենց վախը կօգնի  հաղթահարել բոլոր փորձությունները։
Դու զգում ես նրան, երբ կարող ես կորցնել: Այն ամենը, ինչը քեզ հետ է եղել մինչ այսօր և կարող է քոնը դառնալ երբևէ։ Այդ ամենի գիտակցումը, որն առաջացնում է վախը, ստիպում է քեզ գործել։
Դե, հիմա մի պահ ետ գնա ու մտածիր՝ արդյո՞ք վախն է այն զգացումը, ինչից պետք է խուսափել։ Ատելով նրան՝ դու չես դառնում ավելի ուժեղ։ Չզգալով նրան՝ դու չես դադարում, այլ սկսում ես թույլ լինել։ Այն մարդիկ, ովքեր ոչինչ չունեն կորցնելու և զգում են իրենց անվախ, մարդ չեն։ Հենց այդ վախն է դրդել հերոսներին գնալ և մարտնչել։
Զգալով այն՝ դու վերածնվում ես, գուցե վերջին, բայց ամենագեղեցիկ անգամ։ Եվ ոչ թե կյանքն է ստիպում մեզ վախ ապրել, այլ վախն է ստիպում մեզ ապրել այս կյանքը։
Դե, մի՛ վախեցիր ցույց տալ քո վախերը, թող դրանք ոգեշնչում դառնան քեզ համար։ Անհանգստություն, արթնանում են ներսիդ հրեշներն ու սկսվում է փորացավը, բղավում ես ամբողջ հոգով և հանկարծ... լռություն։ Գիտեմ՝ հիմա դու լաց ես լինում, բայց հետո միասին կծիծաղենք։ Խոստանում եմ` կծիծաղենք:

Комментариев нет:

Отправить комментарий