среда, 13 сентября 2017 г.

Սեպտեմ(բե՛ր), չտանե՛ս

Երբեմն ուզում ես չքվել, երազելով գտնողի մասին։

Երբեմն էլ  քեզ հետ տանել, լցնելով սենյակը՝ սին։

Բայց դու չես նստի, սպասելով արշալույսին։

Կկորչես ցուրտ գիշերով նայելով լուսնին։

Նա կարթնանա, առանց որևէ լուր քո մասին։

Բայց կմոռանա  հենց ամսի երեսուներկուսին։

Ու չքվելն էլ իր մնալն ուներ,

Ու չփնտրելն էլ իր ցանկությունը։

Եկել է, զգույշ կացեք,

Չչորացնեք․․․

Комментариев нет:

Отправить комментарий