среда, 6 сентября 2017 г.

Մենք ամեն ինչ ունենք, բայց չգիտենք դրա մասին

Ամուսնուս հետ սրճարանում սուրճ էինք խմում: Ամուսինս գեղեցիկ էր և երիտասարդ, իսկ ես նրան սիրում էի:
Ես կրում էի մի հին վերարկու, որը փչացնում էր իմ կյանքը: Ես տանջվում էի անլիարժեքության բարդույթով և ատում էի այդ վերարկուն, որը չէր տաքացնում, այլ տգեղացնում էր ինձ:
Սրճարանը էժան էր, սուրճը՝ անհամ: Եվ ես երազում էի, որ մի օր մենք լավ սուրճ կխմենք գեղեցիկ ռեստորանում, իսկ ես կլինեմ մոդայիկ հագնված: 
Ամուսինս նայում էր ինձ պսպսղացող աչքերով, նա ինձ սիրում էր և չգիտեր, թե ինչու էի ես տխրում…
Նա մահացավ երիտասարդ տարիքում, իսկ ես մնացի: Հետագայում իմ կյանքում շատ տարբեր սրճարաններ  եղան, լավ սուրճ էլ եղավ, շատ ժամանակակից վերարկուներ էլ: Իսկ նա չկար: 
Ես շատ հաճախ եմ հիշում այդ դրվագը, երբ ես ունեի ամեն ինչ, բայց չգիտեի դրա մասին…

Комментариев нет:

Отправить комментарий