суббота, 28 октября 2017 г.

Ասեցի էլ․․․

Մի անգամ ես ու Աննան՝ հազարամյա ընկերուհիս, դասից հետո տուն ենք գնում։
Երկար աստիճաններով բարձրանում ենք, կեսն ենք հասել, մեկ էլ հետևից մի ծերունի գոչեց 
- Աղջիկնր ջան եկեք ինձ օգնեք, չեմ կարողանում քայլել։ 
Աննային ասացի չշրջվես գիժ է։ Չգիտեմ չարություն էր, թե ինչ, կամ էլ կասկածում էի, բայց ապահովության համար պետք չէր պտտվել։ Աննաս հետաքրքրությունից շրջվեց։ 
- Սկսվեց Աննա։
Ասում եմ ծիծաղելով ու նայում եմ Աննայի կիսազարմացած ու կիսավախեցած դեմքին։ 
Մտածեցի ոչինչ օգնենք, հետո կերևա, թե ինչ կանենք։ 
- Պապ ջան, բա, որ չես կարողանում քայլել ոնց ես բարձրացել կես ճանապարհը։ 
Կասկածանքով հարցնում եմ ես Ամբողջ ճանապարհը ծերունին իմ ու Աննայի ձեռքը այնքան պինդ էր բռնել, որ երևի, թե ձեռքերիս արյունը կագնել էր։ 
Պապը պատասխանեց
- Մի կերպ, աղջիկ ջան, մի կերպ։
Աննան ավելի ու ավելի է վախենում։ Թե ասա զգուշացրել էի, քեզ ով էր ասում պտտվեիր։ 
Փորձում եմ պարզաբանել դրությունը։ 
- Պապ ջան քեզ ուր ուղեկցենք։
-Ուր, որ դուք եք գնում, այդեղ էլ ինձ տարեք։ 
Աննայի դեմքի գույնը գնաց։ 
Ես էլ ցանցառացա սկսեի կատակներ անել, որ Աննայի դեմքին գույն գա։ Երբ ծիծաղեցինք վերջացրինք Աննան խելոքացավ ու ասաց
- Աստ ուշացանք, չենք հասցնի ավտոբուսին։ 
Մենք ավտոբուսով չէինք գնում տուն, ուղղակի ապահովության համար Աննաս ստեղծագործեց։ 
-Ճիշտ է ասում Աննան, կներես պապ ջան, մենք գնացինք, բարի ճանապարհ։ 
Պապը ձայն չհանեց։ Հիմա արագ- արագ քայլում ենք։ Աննան վախեցած է ուժեղ, ինչմեղքս թաքցնեմ ես էլ։ Քիչ հետո սկսեցինք վազել։ 

 Աննա, Աննա, ասեցի չէ չշրջվես։ 

Комментариев нет:

Отправить комментарий