вторник, 31 октября 2017 г.

Դիպա ժամանակին

Դու լսե՞լ ես ժամասլաքի մասին, թե ինչպես ամեն վաթսունչորսերորդ րոպեին քիչ է մնում սրտապատառ լինի: Ի՞նչ է զգում ժամասլաքը վաթսունվեցերրորդ րոպեին:

Ես չեմ զգում ոչ մի վաթսունչորսերրորդ, վաթսունհինգերրորդ վարկյան...  Գուցե չկա ու չի էլ եղել: Իսկ ժամանակը կանգ է առնում ու ստիպում է չզգալ օրերը, ժամերը, րոպեները և նույնիսկ վարկյանները: 
Ինձ մոտ աշուն է, որովհետև ժամանակս կանգ է առել ինչ-որ վարկյանի կամ էլ ամենալավ պահի վրա ու թվում է թե ժամասլաքը փչացել է ու աշունից հետո ձմեռ չի լինելու: Լինելու եմ ես, բայց չի լինելու նա, լինելու են տերևները, բայց չի գալու ձյունը:  
Նույն դեմքերն են պտտվում, նույն շենքերը, նույն պատերը, բոլորը նույնն են: Աշուն է, աշունն էլ է նույնը մնացել: Վաղուց չէինք հանդիպել, բայց ոչինչ չի փոխվել: 

Այսպես էի մտածում մինչ ժամացույցին նայելը... Ինչպես ասացի, ժամացույցս է փչացել վաթսունվեցերրորդ վարկյանին: Այդ վաթսունվեցերրորդ վարկայնից հետո ժամանակը անցավ, երբ դիպչեցի ժամանակին: Հիմա սառն է չէ՞: 

Комментариев нет:

Отправить комментарий