вторник, 14 ноября 2017 г.

Աշնան կաթիլները

Արդեն աշուն է, եկել է այն պահը երբ քնում են ծառերը, երկինքը ամպում է, իսկ անձրևները չեն դադարում։ Այս ամենը տխրեցնում է, բայց ես տխուր չեմ։
Ուրախ վազում եմ ջրափոսերով և թողնում անձրևի կաթիլներին թրջել մազերս։ Ձեռքերս սառում են, գլուխս՝ ցրտից ցավում։ Որտեղ ե՞ս․․․։ Իսկ եթե կանգնե՞մ, լռեմ մտքումս։ Կաթիլները հարվածում են գետին և այնքան հաճելի ձայն հանում։ Ընկնող տերևների ձայնը և վաղուց մոռացված անձրևի հոտը։ Օդը մաքուր է և շատ սառը, խորը շնչում եմ և արտաշնչում տաքություն, որը գոլոշանում է իմ առաջ։ Ի՞նչ ես անում․․․։ Վազե՞մ, լավ միտք է։ Կգնամ ծանոթ մի վայր և կբարձրանամ ամենագեղեցիկ ծառը։ Կանեմ մի քանի նկար և կնայեմ վերև։ Թռչունները արդեն վաղուց լքել են աշունը, երկինքը դատարկ է։ Հիշում ե՞ս․․․։ Անձայն կքայլեմ դեղին տերևերի վրայով, պատկերացնելով թե դա փափուկ գորգ է։ Երևաց արև, շատ տաք, պայծառ և ջերմացնող։ Հիանալի աշուն է․․․։ Կկրկնվի այն արդյոք։ Ինչքան ժամանակ ունեմ մինչև ձմեռ։ Մինչև գունավոր տերևնորի անհետանալը։ Ետ կգա՞ս․․․։

Комментариев нет:

Отправить комментарий