среда, 15 ноября 2017 г.

Վայր, որտեղ ես միշտ կարող եմ վերադառնալ

Դպրոցն ինձ տվեց անփոխարինելի փորձ, որը ես կարող էի միայն այստեղ ձեռք բերել։
Այն ինձ ծանոթացրեց շատ հիանալի մարդկանց հետ, որոնք միշտ կմնան իմ կյանքի մի մասը։ Ես իրոք շատ շնորհակալ եմ իմ դպրոցին, ուսուցչներին և բլորին, ովքեր դարձրել են իմ կյանքը հետաքրքիր։ Երբեք չեմ մոռանա առաջին փախուստը դասից։ Իմ առաջին տպավորությունները անջնջելի են և ճշմարիտ։ Ես սիրում եմ այս վայրը, իր բոլոր հիշողություններով՝ լավ թե վատ։ Ես կավարտեմ դպրոցը մեկ տարուց, չեմ հավատում, որ այդ օրը գալու է։ Դպրոցը իմ կյանքի անբաժան մասն է, բայց ես էլ գիտեմ, որ պետք է առաջ շարժվեմ։
Ստացվում է, որ շատ շուտով դպրոցը կմնա իմ հիշողության մեջ, որպես վայր, որտեղ ես միշտ կարող եմ վերադառնալ։ 

Комментариев нет:

Отправить комментарий