суббота, 17 марта 2018 г.

Տեխնովացիա Հայաստան 2018

Արդեն երկու շաբաթ է` ինչ մասնակցում ենք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության Technovation ծրագրի
հայաստանյան  «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթին


Technovation- ը Iridescent շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն էորի նպատակը  աղջիկներին ոգեշնչելն է, որպեսզի դառնան նորարարներ և   առաջնորդներ և իրենց համայնքներում լուծեն համայնքի խնդիրները՝ օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները:
Խմբում Ավագ դպրոցի սովորողներ են՝ Արմինե Գևորգյանը, Նանոր Հովհհանիսյանը, Անուշ Թադևոսյանը, Լուսինե Ավետիսյանը և ես Աստղ Կիրակոսյանս: Մեր ղեկավարի՝ Հերմինե Անտոնյանի հետ միասին նոր բջջային հավելված ենք ստեղծում, որը մրցույթի պահանջին համաձայն պետք է լուծի մեր համայնքի որևէ սոցիալական խնդիր
Այս տարի բջջային հավելվածները ուղղորդված կլինեն լուծելու ինչպես կայուն
զարգացման նպատակներից բխող խնդիրներբնապահպանությունաղքատությունխաղաղությունհավասարությունկրթությունառողջապահությունայնպես էլ
 կուղղորդվեն լուծելու որևէ սոցիալական խնդիր:
Մենք կսովորենք  պլանավորելզարգացնել եւ իրականացնել ամբողջական բիզնես մոդելը եւ տեխնոլոգիական արտադրանքը:
 2017թին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս մրցույթին:
Հայաստանի  մասնակից 44 թիմերից  22 թիմեր դուրս եկան կիսաեզրափակիչ և մասնակցեցին հայաստանյան մրցույթինորից  Գրանդ Պրի ստացած հաղթող 3 թիմերը իրավունք ստացան մասնակցելու միջազգային
մրցույթին:
Միջազգային մրցույթում մասնակից շուրջ 105 երկրների 3000 թիմերից հաղթողներ
ընտրվեցին 12 թիմեր՝ ավագ և կրտսեր թիմերից վեց անվանակարգերում:
Միջազգային մրցույթին մասնակցած Արագածոտնի մարզի   Կարբիի դպրոցի «Մեկ քայլ առաջ» թիմը հաղթող ճանաչվեց իր «Հայերեն ժեստերի լեզուն» հավելվածովմեկնեց Սան Ֆրանցիսկոորտեղ արժանացավ նաև հանդիսատեսի
համակրանքժողովրդի ընտրություն» մրցանակին: 
Միջազգային ծրագրի հովանավորն են՝ Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay աշխարհահռչակ ընկերությունները:
    Բոլորս էլ հասկանում ենք ծրագրի լրջությունը և փորձում ենք մաքսիմալ շատ աշխատել, որպեսզի արդյունքը գոհացնող լինի: Սկզբում սոցիալական խնդիրներից մի քանիսի վրա էինք կենտրոնացել՝ աղքատություն, տրանսպորտ, աղբահանություն: Սակայն հիմա ընտրել ենք սովորողների և ուսանողների համար առկա խնդիրներ` կապված աշխատանքի, աշխատանքային փորձի հետ: Մենք գտնում ենք, որ մեր համայնքում՝ նաև ամբողջ աշխարհում, կա այս խնդիրը: Սովորողներն ու ուսանողներն ուզում են և՛ սովորել, և՛ աշխատել: Սակայն աշխատանք գտնելն դժվար է, ինչն էլ պատահում է՝ աշխատանքային փորձ է պահանջվում: Մեր ապագա բջջային հավելվածը ներառելու է աշատանքներ/կամավորական աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո տրամադրվելու է սերտիֆիկատներ, որոնք էլ հիմնավորելու են աշատանքային փորձը: Ապագայում համագործակցելու ենք մի քանի կազմակերպությունների հետ:
     Ընդունվում են խորհուրդներ ու առաջարկներ:
     Մեզ և մեր գործին հաջողություն: 


Комментариев нет:

Отправить комментарий