воскресенье, 28 января 2018 г.

Գիտե՞ս, ես հոգնել եմ

Հոգնել եմ առավոտյան վաղ արթնանալուց, երբ գիշերը քնելն արդեն մոռացել եմ:

Հոգնել եմ հայելու մեջ ինձ հանդիպելուց, խամրել եմ, այն չեմ:
Հոգնել եմ միանման թվացող զգեստներից՝ նորության պակաս է:
Հոգնել եմ ճանապարհներից, դեմքերից բոլոր, որ արդեն վաղուց ծանոթ են դարձել, բայց և ես նրանց օտար եմ, գիտեմ:
Հոգնել եմ անգամ երգերից, ֆիլմերից իմ սիրած:
Սիրա՞ծ: Սիրուց էլ եմ հոգնել:
Գիտե՞ս թե հոգնել եմ ես անպատճառ,
Գիտե՞ս թե դեղերն ու քունն էլ կօգնեն ինձ հաստատ։
Չէ, ոչ մի բան էլ դու չգիտես։
Դու չգիտես, որ հոգնելն էլ իր պատճառն ունի:
Որ չի լինում ոչինչ այս կյանքում հենց այնպես։
Թե անգամ ես քեզ այդպես ստած լինեմ, իմացիր, որ հոգնել եմ,
Որովհետև ԴՈՒ իմ հոգին ես մաշել։

Комментариев нет:

Отправить комментарий