вторник, 10 апреля 2018 г.

Կան մարդիկ՝ նման փարոսի

Կան մարդիկ՝ նման բենգալյան կրակի: Սփռում են կայծեր և այրվում վառ ու ուրախ:
Սիրո հարցում քեզ շրջապատում են նվերներով և ծաղկեփնջերով: Արտահայտում են զգացմունքները և երդվում: Եվ, խեղդվելով, խոսում են ապագայի մասին, միանգամից ծրագրեր են կազմում...Աշխատանքի վայրում եռանդով սկսում են նոր ծրագիրը՝ բոլորին են վարակում խանդավառությամբ: Իսկ ընկերության մեջ միանգամից բացում են հոգին և սկսում անվանել քույր կամ եղբայր: Սակայն, դա երկար չի տևում, բենգալյան կրակը շատ արագ է մարում: Վերջանում են ուրախությունն ու երջանկությունը: Մարում է խանդավառությունը: Մնում մի սև ու ծուռ փայտիկ, իսկ հետո ծուխ…

Կան մարդիկ՝ նման փարոսի: Թույլ, ընդջմիջումներով լուսավորվում են հեռվում: Սակայն ամենասև ու մութ գիշերվա մեջ, նրանց լույսը երևում է հեռվում, և վերջ՝ մենք փրկված ենք: Ամեն ինչ տեսանելի է: Վտանգը հաղթահարելի է: Եվ արդեն վախենալու չէ, այդքան միայնակ չենք զգում մեզ և հուսահատություն նույնպես չկա: Միայն մի բառ, մի զանգ, մի նամակ նրանցից՝ և արդեն լուսավոր է: Եվ այդպես ողջ կյանքի ընթացքում, միշտ… Եվ ոչինչ, որ նրանք մեզ հետ չեն, որ չեն երդվում, խոստանում, չեն արտահայտում իրենց զգացմունքները: Նրանք արտացոլում են փրկարար լույս, այդ փարոս-մարդիկ...Եվ, հնարավոր է, որ հենց նրանց շնորհիվ մենք չենք բախվել ստորջրյա ժայռերին և կենդանի ենք: Եվ նույնպես կարող ենք լուսավորել ու սիրել...
Նկարը՝ Christopher Campbell
Աղբյուր՝ Есть люди- как маяки

Комментариев нет:

Отправить комментарий