вторник, 12 сентября 2017 г.

Անվերադարձ պահեր

Կյանքում լինում են պահեր, դեպքեր, որոնք տպավորվում են։
Սկզբից դրանք շատ սովորական են թվում, դու ոչ մի կերպ չես կարող գուշակել կամ կանխազգալ, որ սա հենց այն պահն է, որը նստվածք է թողնելու քո գիտակցության և զգացմունքների վրա, դու չես վախենում, որ այդ պահը երբևէ կվերջանա և դու կկարոտես, երանի կտաս այդ րոպեներին, այդ վարկյաններին:
Երբ դու ինչ-որ քեզ հետաքրքիր բան կամ քեզ հետաքրքիր մեկին մինչև վերջ չես բացահայտել, նրա հանդեպ հետաքրքրությունը չի կորչում, հնարավոր է՝ եթե բացահայտեիր նրան մինչև վերջ, նա քեզ այնքան էլ դուր չգար, բայց դու նրա հետ ընդամենը րոպեներ ես եղել, հաշված րոպեներ։ Սկսում ես կարոտել այդ վայրկյանները, հիշում ես յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մանրուք ու ափսոսում ես, որ այդ պահին ուշադրություն չես դարձրել։ Ամենածանրն այն է, որ համարյա համոզված ես, որ այդքան հաճելի դեպքը էլ կյանքում չի կրկնվի, մեղադրում ես ինքդ քեզ՝ հնարավոր քայլը, հարցը, արտահայտությունը չանելու, չասելու համար, գիտակցում ես, որ կարող էր ամեն ինչ ուրիշ կերպ վերջանալ, եթե կարողանայիր ճիշտ գնահատել ու գիտակցել պահը, եթե կարողանայիր կանխատեսել, թե որքան ծանր կարող է լինել քո վիճակը հետո։
Նման պահերը ստիպում են լինել ավելի զգոն ու ինքդ քեզ չտանջելու համար լինել ավելի համոզիչ, կազմակերպված ու ավելի պնդաճակատ:
Սովորենք ճիշտ գնահատել պահերը, կյանքը՝ պահերից բաղկացած և կգա մի օր, որ կմնա մի օր, ու ամբողջ կյանքը կդառնա մեզ համար մի տարողունակ ու լիքը պահ։

Комментариев нет:

Отправить комментарий