суббота, 16 сентября 2017 г.

Երբ գալիս է պահը

Գտիր մի բարակ և երկար թել: Թող լինի շատ երկար: Լավ նայիր թելին ու նայելուց հետո մի կողմից այրիր: Կտեսնես, թե այդ թելը ինչպես է մի վայրկյանում այրվում և ու ոչնչանում:

Այդ թելը շատ նման է մեր կյանքին: Ինչքան էլ երկար լինի մեր կյանքը, ամեն մի օրը թվում է մի վայրկյան: Ապրում ենք մի հասարակությունում, որտեղ փոքր տարիքից մեզ քաջալերում են ապրել, սիրել ինչպես և ում որ ուզում ենք: Համոզում են, թե մենք ազատ ենք և պետք է ունենանք մեր սեփական կարծիքները և ապրենք ուրախ:
Երբ գալիս է այն պահը, որ իրոք բոլորս ոգևորված ուզում ենք ապրել՝ ինչպես որ ուզում ենք, սիրել ում ուզում ենք և արտահայտել մեր կարծիքները, հասարակությունը վրա է տալիս ու հասնում մեզ: Քեզ ասում է՝ ապրիր ազատ, սակայն սահմանների մեջ: Սիրիր ում ուզում ես, սակայն թող լինի մեր կողմից ընտրված մեկը: Արտահայտիր քո կարծիքը, սակայն հենց մեր ուզածը չլինի՝ լռիր…
 Հենց այս պահին մարդը որոշում է նրա կյանքի որակը՝ այրել կամ ապրել և ոչ թե գոյատևել: Եթե հասարակության այս պահանջներից մարդու մեջ լցվում է վախի զգացումը, և մարդը գլուխը կախ ենթարկվում է այս պահանջներին, ապա նա իր ձեռքով այրում է իր կյանքը: Սխալ մի հասկացեք, այս ժամանակ մարդը շարունակում է գոյատևել, բայց ոչ թե ապրել: Վախն այն զգացումն է, որ բոլորիս զրկում է ինչ-որ բաներից:
Հասարակությունը մեր նման մարդկանցից է կազմված, ովքեր պարտադրում են իրենց կարծիքներն ու կարծրատիպերը:
Իսկ մարդուց վախենալուց ի՞նչ օգուտ: Ասեմ՝ ոչ մի…

Комментариев нет:

Отправить комментарий