суббота, 18 ноября 2017 г.

Սերը չեն կշռում, սերը վայելում են

Գավառ քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ թատերական մենախոսություն: Թատրոնի գլխավոր ղեկավարը Կարեն Ջանիբեկյանի կինն էր՝ Լիանա Անթառանյանը, մենակատարը՝ Վահեն էր։ Մենախոսությունը դավաճան սիրո մասին էր։
-Սերը չեն կշռում, սերը վայելում են-, ասաց ՀՀ վաստակավոր գործիչ Գառնիկ Պողոսյանը։
Այս մենախոսության մեջ գերակշռում էր սերը։ Դերակատարի կարծիքով, իր սերը անկեղծ էր և դավաճան չէր։ Վահեն հուսալքված էր, քանի որ չէր կարող երջանիկ լինել իր սիրած էակի կողքին, նա անընդհատ կրկնում էր.
-Ոչ մի սիրող սիրտ իր ծնողի զոհը չդառնա։
Նա կշռի վրա էր դրել իր համար երկու թանկ սեր՝ մեկը մայրական սերն էր, մյուսը սիրած էակի, սակայն, երբ խորն ես մտածում տվյալ հանգամանքի շուրջ, տեսնում ես ու հասկանում, որ մայրական սերը չես կարող կշեռքի վրա դնել, չես կարող ծանր ու թեթև անել, որովհետև մայրական սերը այնքան քաղցր է, այնքան հրաշալի, որ ինչքան էլ տխուր լինես, միայնակ զգաս քեզ, չսիրես քո մորը, սակայն, երբ հասկանում ես, որ բացի մորից ուրիշ ոչինչ չկա ու միայն ինքն է քեզ լսում ու հասկանում, գալիս, փարվում ես նրան, գլուխդ դնում կրծքին ու լսում նրա սրտի զարկերը՝ ինչքան արագությամբ են զարկում, որ նորից տեսել է քեզ։ Իսկ սիրած էակը երկրորդական տեղ է զբաղեցնում, քանի որ ինչքան էլ սիրես, հաստատ քո ընտանիքը ավելի բարձր կդասես, քան իրեն։
Սակայն մենախոսությունը հակառակն է ապացուցում, հեղինակը ուրիշ տեսանկյունից է պատկերացնում սերը։ 
Մենախոսությունը հանդիսատեսի մեջ արթնացրեց տարբեր զգացումներ՝ տխրություն, հուզմունք: Այդպես էլ Վահեի սրտի կտորները կոտրված մնացին, իսկ հոգու վիշտը ոչ մեկին չմխիթարեց։
Կցանկանամ, որ բոլորս համեմատության կշեռքի վրա չդնենք մեր մայրական սերը, քանի որ այն մի ուրիշ աշխարհ է բոլորիս համար։

Նյութը մեզ ուղարկել է 16տարեկան Լաուրան` Գավառի մանկատնից 

Комментариев нет:

Отправить комментарий