понедельник, 4 июня 2018 г.

Աշխարհի ամենակարճ հեքիաթները

Աշխարհի ամենակարճ հեքիաթները 


Հեղինակներ՝ 
Էնդրյու Է Խանտ, Էնրիկե Կավալին, Ջեյն Օրվի, Բրայեն Նյուել

Հեքիաթներ՝ 

Շնորհակալություն, Սկիզբը, Պատուհանը, Ինչ է ուզում սատանան


Թարգմանությունները՝ Աստղ Կիրակոսյանի




Շնորհակալություն

 Բրդե վերմակը, որը նվիրել էր բարեգործական ֆոնդը, հարմար գրկում էր նրա ուսերը, իսկ կիսաճտքավոր կոշիկները նա այսօր գտել էր աղբի միջից, որն ամենևին չէին սեղմում: Փողոցի լույսերը տխուր ու ցուրտ մթությունից հետո հաճելիորեն ջերմացնում էին նրա հոգին: Այգում նստարանի կոտրված հատվածն այնքան ծանոթ թված իր լարված ու ծեր մեջքին: «Շնորհակալություն, Տեր, - մտածեց նա,- կյանքն ուղղակի հրաշալի է»:
Էնդրյու Է Խանտ

Սկիզբը

Նա բարկացած էր իր վրա: Իրենց միստիկ կյանքում նրանք գրեթե ամեն ինչ ունեին, բայց նա մի բան էր տենչում. այն, ինչ երբևէ չէր եղել: Սակայն նրան միայն իր վախկոտությունն էր խոչընդոտում:Այնուհետեւ անհրաժեշտ է ազատվել դրանից, բայց դեռ վաղ է: Ավելի լավ է լինել հանգիստ եւ խորամանկ: Իր մերկության մեջ գեղեցիկ՝ նա գրկեց իր պտուղը:-Ադամ, - կանչեց նա:
                                                                                                                                         Էնրիկե Կավալին


Պատուհանը
Այն պահից, երբ Ռիտան դաժանորեն սպանվեց, Կարթերը նստած է պատուհանի առաջ: Ոչ մի հեռուստացույց, ընթերցում, նամակագրություն: Նրա կյանքը այն է, ինչ երեւում է վարագույրից այն կողմ: Նրա կյանքը `վազող մարզիկները, եղանակների փոփոխությունը, անցնող մեքենաները, Ռիտայի ուրվականը:
Կարթերը չի հասկանում, որ զգացմունքներով լցված պալատներում պատուհաններ չեն լինում:

                                                                                                                                                                            Ջեյն Օրվի



Ինչ է ուզում սատանան
Երկու տղաներ կանգնել ու նայում էին, թե ինչպես է սատանան կամաց-կամաց հեռանում: Սատանայի հիպնոզային աչքերի փայլը ավելի էր մոլորեցնում նրանց գլուխները: 
- Լսիր, ի՞նչ է ուզում քեզանից: 
-Իմ հոգին: Իսկ քեզանի՞ց:
-Հեռախոսի տերմինալի համար կոպեկ: Նրան անհապաղ զանգահարել է հանկավոր: 
-Կուզե՞ս գնանք ճաշենք: 
-Ուզում եմ, բայց ինձ մոտ էլ ոչ մի կոպեկ չկա:
-Ոչինչ, ինձ մոտ շատ կա:                                                                             Բրայեն Նյուել


Комментариев нет:

Отправить комментарий